Ադրբեջանը իր առջև խնդիր է դրել յուրովի իրականացնել սահմանազատման աշխատանքները․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇատ կարևոր է լինելու, որպեսզի ԵՄ դիտորդները իրենց պատշաճ արձագանքը տան, գնահատեն և բացի դիտորդների գնահատականներից նաև հնչեն քաղաքական գնահատականներ երեկ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վերաբերյալ,- այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպին, որի արդյունքում եղան զոհեր և վիրավորներ։
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո շարունակում սադրանքները Խաժակյանը պատասխանեց․ «Քանի որ Ադրբեջանը իր առջև դրել է խնդիրներ յուրովի իրականացնելու սահմանազատման և սահմանագծման աշխատանքները և չնայած բոլոր միջազգային բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում այն հանձնաժողովի աշխատանքներին, որը պետք է զբաղվեր սահմանազատմամբ և սահմանագծմամբ, փորձում է ինքնուրույն այդ սահմանները գծել, և տեսնում ենք, որ բանակի դիմադրության արդյունքում լինում են նաև այսպիսի ընդհանարումներ»։
Խաժակյանի կարծիքով` նման միջադեպերը շարունակվելու են․ «Մեր ամբողջ սահմանի երկայնքը ունի սահմանազատման և սահմանագծման խնդիր, տասնյակ տարիներ երկու պետությունները կոնֆլիկտից ելնելով չեն կատարել այդ աշխատանքը»։
Նրա խոսքով` Հայաստանը ճիշտ է վարվում, երբ չի ընդունում ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում, իսկ հարցին թե արդյոք անիմաստ չէ մնալ ՀԱՊԿ-ում, Խաժակյանը ասաց․ «Երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, մենք խոսում ենք Ռուսաստանի մասին։
Հնարավոր չէ ՌԴ-ի հետ շարունակել ներգրավված լինել միջազգային հարաբերություններում այնպես ինչպես կա այսօր, և միաժամանակ դուրս գալ ՀԱՊԿ-ից»։ Խաժակյանը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև մեծ դիսբալանս կա և նման խնդիրները պետք է փորձենք լուծել դիվանագիտական ճանապարհով։
Մանրամասները՝ տեսանյութում։