Հայտնի է Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի կազմը
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 15-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես կգա 10 մարզիկով: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Եվրոպայի երևանյան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գոռ Սահակյանը (67 կգ քաշային կարգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Հայաստանի կանանց հավաքականը առաջնությանը հայտավորել է նույնպես 10 հոգի։ Ահա նրանց․ Իզաբելլա Յայլյան, Ալեքսանդա Գրիգորյան (55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Տաթև Հակոբյան, Աննա Ամրոյան (76 կգ), Լիանա Գյուջյան, Էմմա Պողոսյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան (87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ)։