Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադրբեջանցի զինվորական
A A
Քաղաքականություն

ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։

Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։

Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ բնակավայրում նրան բռնել են, եւ ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։

Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջեւանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել։