Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սահմանամերձ Կութի համայնքապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի է բերվել

Սահմանամերձ Կութ համայնքի գյուղապետարանն ավերածություններից հետոաշխատանքային տեսքի բերեցինք, հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանն էլուսանկարներում: Մեծ սենյակի առաստաղը բեկորների արդյունքում դարձել է«ցանց»: Թշնամու գնդակոծություններից ավերված համայնքապետարանը ո՛չ դուռուներ, ո՛չ լուսամուտ, ո՛չ գույք:

ՀՀ Ազգային ժողովին պատկանող գույքի և տեխնիկայի հաշվին, իմնախաձեռնությամբ և ամիսներ տևած հետևողական նամակագրության արդյունքումգրասենյակային անհրաժեշտ պարագաները հասան Կութ (սեղան-աթոռից մինչևհամակարգիչ): Պատուհանները նորոգվեցին USAID Armenia-ի կողմից, գույքը ձեռքբերվեց Ազգային ժողովից, մնաց տանիքի հարցը լուծենք... Նորոգումը դեռ չեմասում:

Հայաստանի անվտանգությունը սկսվում է առաջնագծում բնակեցված գյուղերից:Միշտ ձեզ հետ եմ, սիրելի՜ ժողովուրդ։

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան