
A
A
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առկա տարաձայնությունների շուրջ
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են երկու երկրների միջև խնդիրների կարգավորման և թյուրիմացությունների վերացման ուղիների մասին: Ընդ որում, երկուսն էլ ընդգծել են երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի կարևորությունը:
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղումով Իրանի ԱԳՆ-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը ուրբաթ և շաբաթ օրը ինտենսիվ բանակցությունների երկու փուլ են անցկացրել Բաքվի և Թեհրանի միջև` երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման և մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ամիրաբդոլլահիանը և Բայրամովը մտքեր են փոխանակել առկա տարաձայնությունների և թյուրըմբռնումների շուրջ և ուսումնասիրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, ասվում է արտաքին գործերի նախարարության կայքում: