Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Հասարակություն

Մաղթում եմ, որ բոլորը զգան մայրության բերկրանքն ու ունենան խաղաղ հայրենիքում սերունդներ կրթելու, դաստիարակելու պատիվը․ Ա․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ․ 
 
Մարիամ Աստվածածնի ավետման այս օրը ջերմորեն շնորհավորում եմ հայ կանանց ու մայրերին։ Մաղթում, որ բոլորը զգան մայրության բերկրանքն ու ունենան խաղաղ հայրենիքում սերունդներ կրթելու, դաստիարակելու պատիվը։
 
Վստահեցնում եմ` անելու ենք ամենը` ապահովելու անվտանգ ծնունդից մինչև ապահով ծերություն։ Պահպանելով կանանց առողջությունը` առողջ ընտանիքի ու առողջ հասարակության հիմքերն ենք ամրապնդելու։
 
Մեր բոլոր ջանքերն ուղղված են կանխարգելելուն, առողջության պահպանմանն ու առողջ սերունդներ ունենալուն: Այս ամենը լինելու է շարունակական, և ավելանալու են նոր ծրագրեր, որպեսզի մեր կանայք միշտ զգան պետության հոգածությունը։
 
Սիրելի՜ կանայք, եղե՛ք առողջ, սիրված ու ինքնաբավ։