Ասուլիս` ԱԺ դիմաց հավաքից առաջ. Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ապրիլի 4-ի Ազգային Ժողովի մոտ նախատեսված հանրահավաքը հայ ազգի կործանման չգնալու համար է»․ այս մասին նշեց «դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադառնալով վաղը 16։00-ին Բաղրամյան պողոտայում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքին։
Շարժման համակարգողները նշեցին, որ ունեն երկու պահանջ․ ՀՀ ԱԺ-ից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով և պահանջում են ՀՀ վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը համաժողովրդական ճնշմամբ։
Ըստ շարժման խորհրդի, Հայաստանը չի կատարում համապատասխան քայլեր, որպեսզի հասնի Արցախի ապաշրջափակմանը։
Հարցին, թե ինչ պետք է լինի իշխանափոխությունից հետո Արամ Սարգսյանը պատասխանեց․»Պետք է ձևավորվի հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։