A
A
Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:00-ի սահմաններում Սոթքի հանքում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ԲելԱԶ բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը: