
Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։
Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում