
A
A
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը գերեզմանատեղին տրամադրում է անվճար հիմունքով:
Այս մասին ասված է ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Դիմողի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար անվճար հիմունքներով տրամադրում է համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝ 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով):
Ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք է նախատեսված։