
A
A
ԿԸՀ-ն արտահերթ նիստում համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։
Ըստ այդմ, թիվ 9 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու համար հանձնաժողովը նախապատվության քվեակարգով ընտրեց Էդգար Սուրենի Ալիխանյանին։
Թիվ 9 ԸԸՀ-ի անդամի թափուր տեղի համար դիմել էր 19 քաղաքացի, նրանցից վեցը հրավիրվել էր հարզազրույցի։
Այս մասին հայտնում է ԿԸՀ-ը։