Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuddddddddddddddddddddre
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ջուր. Ազատություն

Ադրբեջանի Սաաթլի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին փողոց են դուրս եկել ոռոգման և խմելու ջրի պահանջով։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Չոլփու գյուղի բնակիչները միջշրջանային ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը։

«Մեզ հասանելիք ջուրը պաշտոնյաներին են տալիս», - ցուցարարներից մեկի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։

Անցած շաբաթներին Սաաթլի շրջանի բնակիչների՝ նույն պահանջով բողոքի ակցիան ոստիկանությունը ցրել է բիրտ ուժի կիրառմամբ, մի խումբ ցուցարարներ հոսպիտալացվել են ուժայինների գործողությունների հետևանքով, ևս երեք մարդ ձերբակալվել է։

Ազատություն