Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1679850987412
A A
Մշակույթ

Հրապարակվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

 Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակել է այն աշխատանքների ցանկը, որոնք անցել են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ և մարտի 27-ին պայքարելու են բաղձալի մրցանակի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում պայքարում են՝ Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ն, Լևոն Հախվերդյան, «Չուչել» /Խրտվիլակը / (Ռոման), Հ. Պարոնյանի անվ. թ-ն, Իշխան Ղարիբյան, «Քաջ Նազար» (Նազար), Պատանի հանդիսատեսի թ-ն, Արտաշես Շահվերդյան, «Կատուն շիկացած տանիքին» (Հարվի Փոլլիթ), Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, Նարեկ Բաղդասարյան, «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ), «Գոյ» թ-ն, Սամվել Թոփալյան, «Լոնդոն BLUES» (Մաքիթ՝ Դաշույն Մաք), Կապանի Ա. Շիրվանզադեի անվ․ դրամ․ թ-ն, Արթուր Կարապետյան, «Ժայռ» (Գրիգոր աղա):

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում ներկայացված են՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Աննա Բալանդինա, «Բալենու այգին» (Ռանևսկայա), Պատանի հանդիսատեսի թ-ն, Սիրանուշ Լազյան, «Կատուն շիկացած տանիքին» (Մարգրեթ Փոլլիթ/Մեգգի կատու), Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, Նարինե Գրիգորյան, «Վեներան մուշտակով» (Վանդա Ջորդան), Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Տաթև Ղազարյան, «Միզերի» (Էննի Ուիլքսն), Գորիսի Վ․ Վաղարշյանի անվ․ դրամ․ թ-ն, Սաթիկ Հախնազարյան, «Վերջին ծաղրածուն» (Ծաղրածու), Թեք տեղ թ-ն, Գայանե Բալյան, «Ուրիշի համար» (Սիրան):

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում պայքարում են՝ Հ.Պարոնյանի անվ. թ-ն, Սիփան Զադոյան, «Քաջ Նազար» (Դեսպան, սենեկապետ), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Վյաչեսլավ Շամիրյան, «Բալենու այգին» (Ֆիրս), Կապանի Ա. Շիրվանզադեի անվ․ դրամ․ թ-ն, Արթուր Գաբրիելյան, «Ժայռ» (Մատվեյ Եգորիչ), Թբիլիսիի Պ․ Ադամյանի անվ․ հայկական թ-ն, Արտուր Գասպարյան, «Ռևիզոր» (Քաղաքագլուխ):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում ընդգրկվել են՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Լիլիա Մուկուչյան, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ), Պատանի հանդիսատեսի թ-ն, Շուշան Ղազարյան, «Կատուն շիկացած տանիքին» (Մեյ), Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, Մարիա Սեյրանյան, «Երեք գույն․ ծիրանագույն» (Մարիա), Վանաձորի Հ. Աբելյանի անվ․ դրամ․ թ-ն, Քրիստինե Ալիխանյան, «Կույրերը» (1-ին կին՝ Վեցերորդ կույր): «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում պայքարում են՝ Գարեգին Եվանգուլյան, «Կոշկավոր կատուն», Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն, Արթուր Հարությունյան, «Վիյ», Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Աղասի Մելքոնյան, «Ալիսի երազում», Մնջախաղի թ-ն, Ֆլորա Նախշքարյան, «Վիկինգները հսկայի քարանձավում», Գյումրու երիտասարդական թատերախումբ: «Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում ներկայացված են՝ Հ. Պարոնյանի անվ. թ-ն, Մարինա Թադևոսյան, «Կոշկավոր կատուն», Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Լուսինե Կարապետյան, «Վիյ», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, Թամարա Բարոյան, «Խատուտիկի գինի», Մնջախաղի թ-ն, Աղասի Մելքոնյան, «Լեգենդի հետքերով»: «Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում ներկայացված են՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Հայկ Աղաբեկյան, «Վիյ», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, Արամ Աղաջանյան, «Լարովի նարինջ», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Հակոբ Պողոսյան, «Սպասում», Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ դրամ․ թ-ն, Աշոտ Գևորգյան, «Կույրերը»: «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում պայքարում են՝ Վահե Հայրապետյան, «Կոշկավոր կատուն», Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Անահիտ» - Թատրոն Կայարան, Նարեկ Կոսմոս, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում պայքարում են՝ Նունե Հախվերդյան, Սերն ու չսերը «Հրաշագործում» Նաիրա Շահվալադյան, «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ»: «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ներկայացված են՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թ-ն, Ռազմիկ Մարուքյան, «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), Պատանի հանդիսատեսի թ-ն, Սեյրան Մովսիսյան, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա), Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, Սուրեն Թովմասյան, «Լարովի նարինջ» (Ալեք), «Գոյ» թ-ն, Էդգար Անդրեասյան, «Լոնդոն BLUES» (Կորիֆեյ): «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում պայքարում են՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թ-ն, Անահիտ Վասիլյան, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Գոյ» թ-ն, Լիլիթ Բադանյան, «Լոնդոն BLUES» (Պոլի Փիչըմ), Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Ջեմմա Ադամյան, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ), Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ դրամ․ թ-ն, Մարիամ Ղևոնդյան, «Կույրերը» (Երիտասարդ կույր աղջիկ):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում ներկայացված են՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Նորա Գրիգորյան, «Վիյ», Պատանի հանդիսատեսի թ-ն, Յուրա Կիրակոսյան, «Չառլին և շոկոլադե գործարանը», Գյումրու երիտասարդական թատերախումբ, Արմեն Արշալույսյան, «Վիկինգները հսկայի քարանձավում», Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ դրամ․ թ-ն, Նարե Մարտիրոսյան, «Կույրերը»: «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ընդգրկված են՝ Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Կոշկավոր կատուն», Բեմ․՝ Սամսոն Մովսեսյան, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, «Արքայադուստր գորտը», Բեմ․՝ Կարեն Ներսիսյան, Պատանի հանդիսատեսի թ-ն, «Չառլին և շոկոլադե գործարանը», Բեմ․՝ Յուրա Կիրակոսյան, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, «Դետեկտիվ Ալենը», Բեմ․՝ Սամսոն Մովսեսյան, Մնջախաղի թ-ն, «Ալիսի երազում», Բեմ․՝ Մերի Կիրակոսյան, Արտաշատի Ա․ Խարազյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բարեկենդանը», Բեմ․՝ Կարեն Խաչատրյան: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում պայքարում են՝ Պատանի հանդիսատեսի թ-ն, «Սիրելի Ելենա Սերգեևնա», Բեմ․՝ Շուշան Ղազարյան, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Պյերետայի քողը», Բեմ․՝ Յուրի Կոստանյան, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ «Բովանդակություն», Բեմ․՝ Գոռ Մարգարյան, «Մետրո» թ-ն, «Տրավիատա կրկեսը», Բեմ.՝ Սոնա Մարտիրոսյան: «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգում ներկայացված են՝ Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Վերոնիկան որոշում է մեռնել», Բեմ․՝ Արթուր Սարիբեկյան, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, «Կեղծ նոտա», Բեմ․՝ Լևոն Ուզունյան, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Վեներան մուշտակով», Բեմ․՝ Սերժ Մելիք-Հովսեփյան, Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Միզերի», Բեմ․՝ Գոռ Մարգարյան: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում պայքարում են՝ Կարեն Ներսիսյան, «Բալենու այգին», Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, Դավիթ Հարությունյան, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն, Գոռ Մարգարյան, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն և «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ, Քրիստինե Սլոյան, «Ժայռ», Կապանի Ա․ Շիրվանզադեի անվ․ դրամ․ թ-ն:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում ներկայացված են՝ Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թ-ն, «Ռոմեո և Ջուլիետ», Բեմադրող-խորեոգրաֆ՝ Օլեգ Վինոգրադով, Հ. Պարոնյանի անվ. թ-ն, «Քաջ Նազար», Բեմ․՝ Հակոբ Ղազանչյան Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ-ն, «Բալենու այգին», Բեմ․՝ Կարեն Ներսիսյան Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Խատուտիկի գինի», Բեմ․՝ Նարինե Գրիգորյան:

Ավանդույթի համաձայն՝ մրցանակաբաշխությունը կանցկացվի Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: 22-րդ «Արտավազդ»-ը, որը տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: