Բացել լրահոսը Փակել լրահոսը
պապիկյան
A A
Քաղաքականություն

Պապիկյանն այցելել է ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք

Մարտի 25-ին այցելել եմ կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման ու նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:
 
Կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել եմ համապատասխան հանձնարարականներ: