Բացել լրահոսը Փակել լրահոսը
141631
A A
Պաշտոնական

Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի

Մարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին: