Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Չարչյան
A A
Քաղաքականություն

Արմեն Չարչյանի գործը քննող դատավորը հայտնի է

Անձեռմխելիությունից զրկված պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ եւս 4 անձի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Ադրինե Ղուկասյանին։

 Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։   Նրա նկատմամբ  բացակայելու արգելքն է ընտրվել որպես խափանման միջոց։

 Բացի Արմեն Չարչյանից, այս գործով անցնում է նաեւ  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության  4 փորձագետներ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը եւ Վարդան Խաչիյանը։ Նրանք եւս մեղադրվում են կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։

   Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 9-ին  Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

   Ըստ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության՝ Արմեն Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը։  Արմեն Չարչյանը,  որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ,  Արթուր Սարգսյանի առողջական վիճակի պատճառով դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։

«Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր 2016 թ  հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: Սակայն  6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը։ Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորել էին ՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Ի նշան բողոքի՝ 25 օր շարունակ Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, որից հետո նրա խափանման միջոցը կրկին  փոխվել էր։ Դրանից մի քանի օր հետո՝  2017թ մարտի 16-ին, Արթուր Սարգսյանը հիվանդանոցում մահացել էր։