A
A
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքենը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պետքարտուղարի թվիթերյան էջի գրառման համաձայն` Բլինքենն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` շեշտելով այս ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որ արտահայտեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են», - Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։