
Թուրքիայում երկրաշաժի հետևանքով 2 մլն մարդ վրաններում է ապրում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն մարդ ապրում է վրանների տակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկաված Յունուս Սեզերը մեջլիսում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ զեկուցումը ներկայացնելիս: Տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նշվել է, որ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ 501 հազար վրաններ են տեղադրվել, որոնցում ապաստանել է 2 մլն 40 հզ մարդ: Նույն զեկույցից պարզ է դարձել, որ մինչ օրս տեղադրվել են 30 հազար կոնտեյներային տնակներ, որոնցում բնակվում են երկրաշարժից տուժած 40.7 հազար քաղաքացի:
1.մլն 634 հզ. քաղաքացիներ տարհանվել են աղետի գոտուց, ևս 654 հզ. էլ տեղափոխվել է սեփական միջոցներով:
Նշենք, որ վրանների թեման սկսեց ակտիվորեն քննարկվել հատկապես օրեր առաջ երկրաշարժից տուժած Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո: Դրանց հետևանքով մահացան 20 քաղաքացիներ: