Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազություն
A A
Պաշտոնական

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը․ Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու հողատարածք

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը: 

Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։ 

Նշված համաձայնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին հաստատման նպատակով ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։  

Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ 

 

Հանրային կապերի բաժին