Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան-լավրով
A A
Գլխավոր

Միրզոյանը մեկնում է Մոսկվա` Լավրովի հետ հանդիպման

 Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Ինչպես ԱԳՆ_ն արդեն տեղեկացրել է, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը: