Բացել լրահոսը Փակել լրահոսը
1106686
A A
Քաղաքականություն

Ղազախստանում ընտրություններ են․ մասնակցությունն առաջին 7 ժամերի ընթացքում կազմել է 46,84 տոկոս

Ղազախստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնցով, ինչպես ակնկալում են երկրում, ավարտվելու է անցած տարի առնվազն 238 մարդու մահվան պատճառ դարձած արյունալի իրադարձություններով սկիզբ առած քաղաքական շրջափուլը:

Շուրջ 12 միլիոն ընտրողներ կարող են քվեարկել խորհրդարանի 98-տեղանոց ստորին պալատի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

 Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) և մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններին Աստանայի ժամանակով ժամը 14.00-ի (Երևանի ժամանակով ժամը 12.00-ի) դրությամբ մասնակցությունը կազմել է 46,84%, ԿԸՀ Telegram-ալիքում հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Անաստասիա Շչեգորցովան: Այս մասին հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2021 թվականի հունվարի 10-ի ընտրություններում ընտրողների մասնակցությունը այս ժամին կազմել է 43,9%:

«Մարզային, հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքային հանձնաժողովների կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2023 թվականի մարտի 19-ի ժամը 14.00-ի դրությամբ քվեաթերթիկներ են ստացել ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 46.84 տոկոսը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Շչեգորցովան:

Ամենից շատ ընտրողներ քվեարկել են Կոստանայի մարզում (62,36%), ամենաքիչը ՝ Ալմաթի քաղաքում (15,38%):

Ղազախստանում արտահերթ խորհրդարանական և տեղական ընտրությունները տեղի են ունենում մարտի 19-ին: ԿԸՀ-ն գրանցել է հանրապետությունում գրանցված բոլոր յոթ կուսակցությունների ցուցակները։ Մաժիլիսի պատգամավորների ընտրություններն անցկացվում են նաև միամանդատ տարածքային ընտրատարածքներում։