Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՌԴ այցը ամսի 20-ին է լինելու, երկկողմ ֆորմատով հանդիպում է այս անգամ․ փոխարգործնախարար (տեսանյութ)

«Այցը ամսի 20-ին է լինելու, դա միակ մանրամասնություն է, յուրաքանչյուր հարց կարող է քննարկվել, այս անգամ ֆորմատը այլ է լինելու, երկկողմ հանդիպում է այս անգամ» այս մասին նշեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պ Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ պաշտոնական հանդիպման համար։

 

Հարցին, թե ինչ ֆունդամենտալ խնդիրներ են առաջ եկել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում «Եթե նախագահ Ալիևի ելույթը տեսել եք թյուրքալեզու պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում, ապա ակնհայտ է դառնում, թե ինչ խնդիրներ կան․․․ տարածքային պահանջները խնդիրներից մեկն է, խոսքը գնում է մի քանի ասպեկտների մեջ, բայց Հիմնական խնդրահարույց մասը Բաքվի հռետորաբանույթունն է»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, Հովհաննիսյանը նշեց «Սա ծրագրավորված այց էր, որ պետք է գար Հայաստան և ծանոթանար գործընկերների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։