A
A
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով շրջայցերը շարունակվում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները իրականացրել են հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձանց, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։ Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։