Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը պատրաստ է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ հանդիպման. առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ այդ հարցը կքննարկվի: Մարտի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում երեք երկրների ԱԳ նախարարի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին:
Վարչապետը հավելեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման չկայանալը իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու միտում կար: «Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք հանդիպումը չենք մերժել, այդ իրավիճակում պետք էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք ասել ենք, որ այդ հանդիպումը չի չեղարկվել. ու պատրաստ ենք հանդիպման: