Բացել լրահոսը Փակել լրահոսը
Robert-Ghevondyan_Arcrun-Hovhannisyan
A A
Քաղաքականություն

Աշխարհի ուժեղների հետ եթե չկա համաձայնություն՝ լայնածավալ պատերազմ լինել չի կարող. «Առերեսում» (տեսանյութ)

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը համաձայնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հերթական լարվածության շեմին են.

«Այո, եւ այստեղ որեւէ զարմանալի կամ նոր բան չենք ասի: Առաջատար պետությունների հատուկ ծառայությունները, դիվանագիտական ներկայացուցիչները, ուսումնասիրությունների կենտրոնները վերջին 6 ամսում շուրջ 15 հետազոտություններ են հրապարակել, թե շատ մոտ է էսկալացիան… Ինչո՞ւ է բոլորի մոտ այդ կանխատեսումը. որովհետեւ Ադրբեջանը չի հասել իր վերջնական նպատակին եւ օգտվելով առիթից, որ այս պահին աշխարհը խառը իրավիճակում է, իսկ ինքն ունի տեխնիկական առավելություն, որը 44-օրյայից հետո է ձեւավորվել՝ բնականաբար, պիտի փորձի դա օգտագործել, քանի որ միգուցե մի տարի հետո այդ շանսը չունենա այլեւս: Եվ հիմար կլինի որեւէ մեկը, եթե լինի Ալիեւի փոխարեն՝ չփորձի այդ պահը չօգտագործել: Եվ հիմար կլինի, եթե ի սկզբանե՝ միանգամից անցնի մարտական գործողությունների՝ չստեղծելով դրա համար համապատասխան նախապայմաններ, չկիրառելով նաեւ կիսափափուկ-կիսակոշտ հիբրիդային մեթոդներ»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղեւոնդյանն առարկեց. «Պետք է այնքան էլ չհամաձայնեմ, թե այս պահին շատ մոտ ենք էսկալացիային, քանի որ այս պահին նոր թեժ կետ միջազգային հանրությանը պետք չէ: Առավել եւս՝ այն մարազմատիկ վախերը, որ կան ռուսական շրջանակներում, թե երկրորդ ճակատ են բացում մեկ Վրաստանում, մեկ Արցախում… Լարվածություն՝ այո, սադրանքներ՝ այո, փոքր, լոկալ բախումներ՝ այո, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը քիչ եմ գնահատում, ուղղակի այն պատճառով, որ դրա համար անհրաժեշտ է ուժային հիմնական կենտրոնների համաձայնությունը, բայց աշխարհի ներկա պայմաններում նման համաձայնություն Ալիեւը չի կարող ստանալ»: 

Մանրամասները այստեղ