Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱԾ-
A A
Քաղաքականություն

ԱԱԾ-ն խուզարկում է Երևանի քաղաքապետի տեղակալի աշխատասենյակը

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Տեղեկությունը հաստատել են Երևանի քաղաքապետարանից, հայտնում է Aysor.am-ը։

Թե ինչ գործով է իրականացվում խուզարկությունը՝ քաղաքապետարանում տեղեկություն չունեն։

Սիմոնյանը Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել 2022 թվականի փետրվարին։2019-2020թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը, իսկ 2020թ. դեկտեմբերից մինչև 2022-ի փետրվար եղել է առողջապահության նախարարի տեղակալը: