Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Հարությունյանը պետք է ասի, թե ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Փաշինյանը․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը:
 
Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա` հակառակ դեպքում սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինս նրան ասել:
 
Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ են, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկել ե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը:
 
Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը: