Բացել լրահոսը Փակել լրահոսը
52729578530_6f78e3ee6b_o
A A
Քաղաքականություն

Բողոքի ցույց Վրաստանի խորհրդարանի դիմաց, Jnews.ge

Jnews.ge

Այսօր խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում մեկնարկել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկումը: Զուգահեռ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են «ռուսական օրենք» ընդունելու և Վրաստանի եվրոինտեգրմանը միտումնավոր խոչընդոտելու մեջ:

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում մեկնարկել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումները: Մուտքը դահլիճ սահմանափակ է, իրավապահները ներս են թողնում միայն նրանց, ովքեր հատուկ ցուցակում են:

Լրագրողները, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները դեմ են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկմանը։

Ցուցարարները պարզել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Գործակալը հայրդ է», «Հայրենիքը մեկն է, Ռուսաստանը թշնամի է», «Ո՛չ ռուսական օրենքին», «Եղանակը կփոխվի, մեղավորը կպատժվի», «Ռուսական կանոնը պատ է Վրաստանի և Եվրամիության միջև» և այլ գրություններով:

Բողոքի ակցիան մեկնարկեց Վրաստանի օրհներգով, այնուհետև հնեց Եվրամիության օրհներգն ու ուկրաինական տարբեր երգեր: