Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Ինչպես խաղաց Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» - «Լեչե» հանդիպմանը․ գնահատականներ (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լեչեին»: Տանտերերի առաջին գոլը 29-րդ րոպեին խփեց Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Հաճույք էր: Նա պարզ գոլը վերածում է առասպելականի: Առջևում միշտ գտնվում էր պայքարի խաչմերուկում։ Ինձագին կրկին ընտրեց նրան, և նա իր խաղով վճարեց այդ վստահությունը», - այսպես է մեկնաբանել Հենրիխ Մխիթարյանի խաղը «Ինտեր-1908» կայքը, որը մեր ֆուտբոլիստին տվել է 7 գնահատական:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 50 միավոր և կրկին բարձրացավ 2-րդ հորիզոնական: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկանի մարտի 10-ին, «Սպեցիայի» դաշտում: