Բացել լրահոսը Փակել լրահոսը
բաքու
A A
Քաղաքականություն

Բաքուն պահանջում է դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից.Ազատություն

Բաքուն պահանջում է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Այսօրվա միջադեպի համար, որի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունի, Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրել։ «Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 Այս մասին հայտնում է Ազատությունը։