
A
A
Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը վերացնելու ճնշում գործադրի, ոչ թե պարենամթերքի ներկրման համար բանակցի․ ԱՀ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինԻ վերջո, միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման գոյությունը։ Ցավոք սրտի, շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի, մինչդեռ մարդկությունն այս առումով գործնականում դեռ լռում է»,- ասված է գրառման մեջ։