
A
A
Սպասվում են տեղումներ․ եղանակը կտաքանա 5-7 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 19-23-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ: