Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք շարունակում ենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ․Վեդանտ Պատել

Քաղաքականություն Հասարակություն
1104375

ԱՄՆ վարչակազմը շարունակում է աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը գտնվում է ԱՄՆ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այս վարչակազմը, մենք շարունակում ենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ: Դրա վրա բավական կենտրոնացած է նաև անձամբ պետքարտուղարը: Եվ հետևաբար, մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը մեզ կօգնի հասնել կայուն խաղաղության», - ասել է Պատելը: