Ուսուցչի գործով դատական նիստը՝ փետրվարի 20-ին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար եւ դատապարտել 150.000 դրամ տուգանքի։ Դատավորը որոշել է նաեւ թույլատրել Հակոբ Գրիգորյանին տուգանքը մաս առ մաս վճարել մեկ տարում։ Հակոբ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը պահանջում է բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը և ի շահ ամբաստանյալի՝ կայացնել նոր դատական ակտ կամ ի շահ ամբաստանյալի փոփոխել:
Գործով դատական նիստը Վերաքննիչ դատարանում նշանակվել է փետրվարի 20-ին։ Գործով դատավորներն են Մհեր Արղամանյանը, Գրիգոր Հովհաննիսյանը եւ Ռուզաննա Բարսեղյանը։ Ի դեպ, դատավոր Ռուզաննա Բարսեղյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։
Իսկ փետրվարի 13-ին ԲԴԽ-ն որոշում է ընդունել պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբի Բարսեղյանի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ։