Բացել լրահոսը Փակել լրահոսը
1104330
A A
Տնտեսություն

Ձեռակերտ կոնյակ՝ «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին

Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի սննդամթերքի և ըմպելիքների ամենամեծ  ու հեղինակավոր միջազգային ցուցադրությանը՝ «ՊորդԷքսպոն», այս տարի տեղի ունեցավ Մոսկվայում։

Ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ հավաքել էր 35 երկիր և 2000-ից ավելի ընկերություններ։

Ցուցահանդեսին Արմենիա Վայն ընկերությունը ներկայացավ  150-ից ավելի գինու և կոնյակի տեսականիով։ Ռուսական շուկայում արդեն իսկ հայտնի և սիրված «Արմենիա», «Երևան», «Տակառ» և «Թարիրի» գինիներին զուգահեռ այս տարի ընկերությունը հանդես եկավ նաև մի քանի նոր ապրանքանիշով, որոնցից էր «Բիոնէ» օրգանական գինին։

Ընկերության մյուս նորույթներն են հնեցված «Թարիրի»  ռեզերվ գինին և  ավանդական մեթոդով պատրաստված  «Թարիրի» խաղուն գինին, որոնք գնահատվեցին գինու ոլորտի պրոֆեսիոնալների կողմից։

Արմենիա Վայն ընկերությունը  հիմնադրման հիմնադրման  15 ամյակի առթիվ ներկայացրեց «V&M»  ձեռակերտ կոնյակը։  Այն հայ գնորդին հասանելի կլինի արդեն այս տարի։