Բացել լրահոսը Փակել լրահոսը
գյուղմթերք
A A
Պաշտոնական

Արցախի ԱԱԾ-ն պարզում է շուկայում թուրքական ծագման գյուղմթերքի հայտնվելու հանգամանքները

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը՝ միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: