Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախագահական
A A
Պաշտոնական

Ստեղծվել է արցախյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Պետական հանձնաժողովը կնախագահի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է քննարկի ու հաստատի տոնական միջոցառումների անցկացման համալիր ծրագիրը: