
A
A
Menu.am հարթակը ենթարկվել է կիբեր-հարձակման
Աջակցիր «Ա1+»-ին2023թ-ի փետրվարի 12-ին Menu.am առաջին հայկական օնլայն առաքման հարթակը ենթարկվել է կիբեր-հարձակման, որի արդյունքում Ընկերությունը դադարեցրել է ծառայությունների մատուցումը։
Ըստ ընկերության հաղորդագրության՝ Menu.am-ի գործադիր թիմը, համախմբելով ողջ ռեսուրսները, անհապաղ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու և րոպե առաջ հաճախորդներին իր ծառայությունները կրկին հասանելի դարձնելու համար։