Բացել լրահոսը Փակել լրահոսը
0ae2b3fedcd8c8fa2e59f852ef1ed113_1676046293_v1.thumb
A A
Հասարակություն

Կրակոցներ` Երևանում, առևտրի կենտրոնի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ 

1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Նա Երևանի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Մ-ն է՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը։