Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103704
A A
Քաղաքականություն

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

«Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ:

Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ Ձեր հայրենակիցների և հարազատների զոհվելու կապակցությամբ։ Այս վշտի պահին մեր մտքերն ու աղոթքները Սիրիայի ժողովրդի հետ են։

Բոլորիդ մաղթում ենք քաջություն, ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նամակում: