Բացել լրահոսը Փակել լրահոսը
328119578_868757361031569_699266877655443426_n
A A
Հասարակություն

Լանջիկում անցկացվել է 100 անմահ քաջորդիների հիշատակին նվիրված «Գովք անմահ հերոսներին» գրքի շնորհանդեսը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Ալինա Մխեյանի «Գովք անմահ հերոսներին» գրքի շնորհանդեսին, որն անցկացվել է Լանջիկի մշակույթի տանը։
 
Ողջունելով ներկաներին` Շիրակի մարզպետը նշել է. «Անչափ հուզիչ է մասնակցել մի գրքի շնորհանդեսի, որը մեր անմահ հերոսների մասին է պատմում։ Ալինան գովեստի ու երախտիքի արժանի աշխատանք է կատարել, քանզի Հերոսներն անմահ կլինեն, եթե նրանց մենք հիշում ենք, խոսում նրանց մեծ սխրանքների մասին։
 
Մենք բոլորս պարտք ունենք` ապրելու, արարելու և շենացնելու մեր երկիրը` հանուն նրանց հիշատակի, նրանց անգնահատելի զոհաբերության։ Փառք հայրենիքի համար ամենաթանկը` կյանքը, զոհած մեր հայորդիներին, խոնարհվում եմ նրանց հիշատակի ու նրանց ծնողների, ընտանիքների առջև»։
 
«Գովք անմահ հերոսներին» գիրքը փաստավավերագրական, գեղարվեստական ժողովածու է` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված հերոսներից 100 անմահ քաջորդիների հիշատակին։ Գրքում հերոսների կենսագրական տվյալներն են, նրանց մասին բանաստեղծություններ և իրապատումներ, որոնք հեղինակին են հանձնել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հարազատները։