Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103362
A A
Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու բեռնատար

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 5-ին, ժամը 06։39-ին ահազանգ է ստացել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «ZiL 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Մ․) մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը։

Նշվում է, որ փրկարարները «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաները և մեկ ուղևորի դուրս են բերել արգելափակումից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։