Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանի կենդանաբանական այգում ամուրյան վագր է հայտնվել (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
«Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
 
Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնում բարերարներին այս նվիրատվության համար և վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: