Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

ԱԺԲ-ն «շրջափակում է» Գյումրիի ռուսական ռազմաբազան. Ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռը «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է անցկացնում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ: Նրանք պահանջում են ռուս խաղաղապահներից կատարել 2020թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունը՝ բացել արդեն 28 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ճանապարհը:

Ակցիայի մասնակիցները նաև հայտարարեցին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, «ռուսական օկուպացիային» ոչ ասի:
 
Մայրաքաղաքից բազմաթիվ ոստիկաններ են բերվել Գյումրի, ովքեր թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ ռազմաբազայի փողոց, չեն երևում նաև ռազմաբազայի զինվորականները:
 
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ակցիան օրինական չէ, և երբ այն շարունակվեց, մ100-ից ավել մասնակից բերման ենթարկվեց: