
A
A
Այրվել է մոտ 350 հակ անասնակեր
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 7-ին, ժամը 20:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ հունվարի 8-ին, ժամը 00։14-ին։
Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։ Փրկարարներն իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ: