Բացել լրահոսը Փակել լրահոսը
86877_b
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում

Հունվարի 7-ին, ժամը 20։05-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 166-րդ կմ-ին այրվում է «Mercedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ս․ Տ․, ծնված 1983 թ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է ավտոմեքենան` մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացվել ճանապարհի լվացման աշխատանքներ: