A
A
Փոխնախարարը այցելել է Գորիսի բժշկական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինԼաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նա հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:
Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։