Բացել լրահոսը Փակել լրահոսը
86627_b
A A
Պաշտոնական

«DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։ 

Փրկարարները ուղղել են բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է։