Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոս Սարգսյանը` ԳՄ անդամ

Մշակույթ
0426e33395fb701c38c8e55af75c03fc


«Ուզում եմ հասկանալ, ինչու եմ այստեղ, ինչ ենք խոսելու: Իմ մասին որպես գրող չխոսեք, հո ես Դեմիրճըանը չեմ»,-այս խոսքերով սկսվեց մեծ վարպետի` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի «Կանչ», «Լակոտը», «Ընդհատում», «Разорванное время» գրքերի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Լոռվա ձոր»
հայրենակցական միությունը:
Այսօր մեծարանքի խոսքեր շատ հնչեցին: Շատ էին նաև ծափահարությունները, որոնք այս անգամ ուղղված էին ոչ միայն դերասանի անթերի խաղին ու նրա կերտած բազմաթիվ կերպարներին, այլև նրա խոսքին ու դիպուկ գրչին:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նրան շնորհեց գրողների միության անդամի պատվավոր կոչումը:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը «Սփոփանք» երաժշտական կատարումով լրացրեց հանդիպումը` ցանկանալով վարպետի հետ գոնե 50 տարվա համագործակցություն ևս: Ինչպես ասում է հենց ինքը վարպետը` հայրենասիրության հիմքում պետք է լինի փիլիսոփայություն, ինչը կա նրա գրքերում: Հանդիպման վերջում դերասանը մի երազանք պահեց, որ մի քանի տարի անց պետության մայրաքաղաքի տեղը փոխվի.«Արդեն շատերը չեն ցանկանում Երևանում բնակվել, ես էլ մտածում եմ, որ մայրաքաղաքի տեղը փոխվեր` Աբովյանի մոտ մի գեղեցիկ վայրում մայրաքաղաք կառուցվեր»:

Դավիթ Դավթյան
ՀՊՄՀ
2-րդ կուրս