Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան (3)
A A
Քաղաքականություն

Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների կազմակերպած քայլերթի մասնակիցներին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին՝ հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Ուղերձում ասվում է․

Արդեն 10-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում աշխարհով մեկ սփռված հայությանը, ովքեր այս օրերին խաղաղասիրական ակցիաներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման համար:

Երեկ ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում հայ աստղերի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանուն կյանքի ճանապարհի» մարդասիրական և ոչ քաղաքական քայլերթ:

Սիրելի´ նախաձեռնողներ

Անկասկած, դուք փայլում եք բեմում: Այս մարդասիրական ակցիայով դուք ցույց տվեցիք նաև ձեր գեղեցիկ, բարի, սիրով լեցուն աշխատանքը: Համոզված եմ, որ հենց գեղեցիկը, բարին ու սերը կփրկեն ոչ միայն Արցախը, այլև ողջ աշխարհը: Սիրելին´րս,արցախցիներին կարեկցել ու խղճալ պետք չէ: Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը: